Դատարանը վերադարձրել է Ռոմանոս Պետրոսյանի՝ Նոր Գեղիի ավագանու դեմ հայցը
13:43 - 18 հուլիսի, 2019

Դատարանը վերադարձրել է Ռոմանոս Պետրոսյանի՝ Նոր Գեղիի ավագանու դեմ հայցը

Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը վերադարձրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայցադիմումը և կից փաստաթղթերը:

Դատարանը գտել է, որ լրացել է սույն հայցադիմումը դատարան ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը և հայցվորի կողմից չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին, հետևաբար, սույն հայցադիմումը ենթակա է վերադարձման հայցվորին:

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում։

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատի էր տվել Նոր Գեղի համայնքի ավագանուն` պահանջելով մասնակի անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-ի որոշումը, որով համայնքի 18 փողոց՝ Երևանյան փողոցն իր նրբանցքներով վերանվանվել են նախկին համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանի անունով:

Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքը ղեկավարում էր 1986 թվականից: Նա 2018 թվականի օգոստոսի 31-ին հրաժարական է տվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել