Գործարկվել է Covid19.gov.am միասնական տեղեկատվական հարթակը |armenpress.am|
20:39 - 24 մարտի, 2020

Գործարկվել է Covid19.gov.am միասնական տեղեկատվական հարթակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ Covid19.gov.am կայքը: Այս մասին մարտի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

«Սա հիմնական ռեսուրսն է լինելու տեղեկատվություն ներկայացնելու, բացի gov.am կայքից: Շուրջօրյա թարմացվող տեղեկատվություն է դրվելու այստեղ կորոնվիրուսի կանխարգելման, բուժման պետական միջոցառումների վերաբերյալ: Ներկայացվելու է համապատասխան լրահոս, պարետի բոլոր ցուցումներն ու որոշումները: Ներկայացված է թարմացվող տեղեկատվություն ճամփորդական սահմանափակումների վերաբերյալ»,- ասաց Սուրեն Քրմոյանը:

Քրմոյանը հավելեց, որ կայքում հղումներ կան պարետատան թեժ գծին և առողջապահության նախարարության օպերատիվ կենտրոնին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել