Գյուղաշխատանքի համար օրավարձը 4000 դրամ է սահմանվել |shantnews.am|
11:30 - 20 հունիսի, 2019

Գյուղաշխատանքի համար օրավարձը 4000 դրամ է սահմանվել |shantnews.am|

shantnews.am: ԱԺ-ում վարչապետի ելույթով և քննարկումներին մասնակցելու հանգամանքով պայմանավորված, կառավարության այսօրվա նիստը սկսվել է սովորականից երեք ժամ ուշ: Գործադիրը սկսզբում քննարկել և հաստատել է «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությունների աջակցության 2019 թվականի ծրագիրը»:

Կառավարությունն այս տարի շուրջ 640 միլիոն դրամ կհատկացնի ծրագրի համար: Դրանում ներգրավված կլինեն մոտ 2400 հողօգտագործողներ: Աշխատանքների դիմաց օրավարձը կկազմի 4 հազար դրամ: Հիշեցնենք, որ այս ծրագրում կներգրավվեն մինչև 3 հա սեփական հողատարածք ունեցող, կամ այն վարձակալությամբ օգտագործող անձինք, ովքեր որպես աշխատանք փնտրող, հաշվառված են զբաղվածության տարածքային կենտրոններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել