«Գազպրոմ Արմենիան» մինչեւ ապրիլի 14-ը անջատումներ չի անի
17:40 - 26 մարտի, 2020

«Գազպրոմ Արմենիան» մինչեւ ապրիլի 14-ը անջատումներ չի անի

news.am: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ապրիլի 14-ը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից: Այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։

«Ստեղծված իրավիճակը խոչընդոտող ֆորս մաժոր է ճանաչվել մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ  կատարելու համար՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը՝ ս.թ. ապրիլի 14-ը, ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից»,-հայտնեցին ՓԲԸ-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել