Բուհ ընդունվելու հայտագրման ժամկետը կերկարաձգվի, կտրվի նաև հայտերի փոփոխման հնարավորություն |armenpress.am|
09:21 - 16 ապրիլի, 2020

Բուհ ընդունվելու հայտագրման ժամկետը կերկարաձգվի, կտրվի նաև հայտերի փոփոխման հնարավորություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանյան բուհեր ընդունվելու հայտագրումների ընդունման ժամկետը կերկարաձգվի՝ պայմանավորված արտակարգ դրությամբ: Այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:

Ստեփանյանը նկատեց՝ ավարտական դասարաններում սովորող աշակերտների մեծ մասը չի հասցրել լրացնել բուհ ընդունվելու հայտը: 

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ վարչապետի մոտ այդ հարցով եղել է քննարկում: Մի շարք որոշումներ կայացվել են, սակայն նախարարը դրանք չհանրայնացրեց: Նա պարզաբանեց՝ այս պահին չհայտարարելու պատճառը մի շարք համակարգերի մշակման և, հետևաբար, ժամկետների հետ է կապված:

«Սակայն բոլոր գործողությունները կկատարվեն՝ ի շահ աշակերտի: Մասնավորապես, բարձրացված հարցի հետ կապված ունենք լուծում: Մենք ժամկետը երկարեցնելու ենք և հնարավորություն ենք տալու, որ հայտագրումները ճշգրտվեն և բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել հայտագրվելու կամ կորոնավիրուսով պայմանավորված փոխել են այս կամ այն բուհ ընդունվելու իրենց մտադրությունը, փոփոխություն իրականացնեն: Այսինքն, մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի աշակերտները,ինչպես նաև նրանք, ովքեր վաղուց են դպրոցն ավարտել և ցանկություն ունեն բուհ ընդունվելու, հայտագրվեն և մասնակցեն գործընթացին»,-ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել