Բոլոր ՀԿ-ները հաշվետվություն կներկայացնեն |armenpress.am|
10:26 - 25 մարտի, 2020

Բոլոր ՀԿ-ները հաշվետվություն կներկայացնեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել պահանջ, որ բոլոր հասարակական կազմակերպությունները՝ անկախ նրանից ֆինանսավորվում են հանրային միջոցներով, թե ոչ, ներկայացնեն հրապարակային հաշվետվություն:

 «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ մարտի 25-ի նիստում նիստում ստացավ 96 կողմ, 16 դեմ ձայներ:

Փոփոխությունների հիմնական նպատակը հաշվետվության ներկայացման, տեղեկատվության ծավալի ընդլայնումն է: Սահմանվում է, որ հաշվետվություն պետք է ներկայացնեն ոչ միայն պետական միջոցներ ստացող ՀԿ-ները, այլ նաև մասնավոր միջոցներ ստացող ՀԿ-ները: Դյուրինացվել է նաև հաշվետվություն ներկայացնելու կարգը: Այսուհետև ՀԿ-ները իրենց հաշվետվությունները կհրապարակեն օնլայն եղանակով taxservice.am կայքի համապատասխան հարթակում: Թե´ հարկային մարմին թղթային եղանակով հաշվետվություն ներկայացնելու, թե´ azdarar.am-ում այդպիսի հաշվետվություն հրապարակելու կարիք չկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել