Բնապահպան Թեհմինե Ենոքյանը հաղորդում կներկայացնի ՀՔԾ՝ ՔԿ քննիչների՝  քրեական գործի լիազորություններից դուրս գալու փաստի առթիվ
10:42 - 19 օգոստոսի, 2019

Բնապահպան Թեհմինե Ենոքյանը հաղորդում կներկայացնի ՀՔԾ՝ ՔԿ քննիչների՝ քրեական գործի լիազորություններից դուրս գալու փաստի առթիվ

Բնապահպան Թեհմինե Ենոքյանը, ով ևս այսօր մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հետ հանդիպմանը՝ Ամուլսարի հարցի շուրջ, քննարկումից հետո լրագրողներին հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեի քննիչների դեմ։ Նա կարծում է, որ վերջինններս Ամուլսարի փորձագիտական եզրակացության հարցում ոչ կոմպետենտ են և դուրս են եկել քրեական գործի շրջանակներում իրենց լիազորություններից։

«Ես իմ փաստաբան Նազելի Վարդանյանի հետ այդ հաղորդումը ներկայացնելու եմ Հատուկ քննչական ծառայություն»,- հայտարարեց Թեհմինե Ենոքյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել