ԲՀԿ-ն առաջարկել է ներկրվող կլինկերի համար ևս սահմանել պետտուրք |armenpress.am|
09:00 - 25 ապրիլի, 2019

ԲՀԿ-ն առաջարկել է ներկրվող կլինկերի համար ևս սահմանել պետտուրք |armenpress.am|

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին առաջարկ է ներկայացրել Իրանից ներկրվող ցեմենտի վրա պետտուրք սահմանելու մասին նախագծում ավելացնել նաև ներկրվող կլինկերի համար պետտուրք սահմանելու դրույթ:  Այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտնեց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: 

ԲՀԿ-ն «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ակտիվորեն մասնակցելու է տնտեսական հանձնաժողովում քննարկումներին և առաջարկելու է, որ կլինկերի համար ևս տուրք սահմանվի: Առաջարկն արդեն իսկ խմբակցության կողմից ներկայացվել է»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը հավատարմագրային կառավարման է հանձնել բիզնեսը, կոնկրետ այս դեպքում «ԱրարատՑեմենտ» գործարանը, և օրինագիծը բացարձակապես որևէ կերպով Ծառուկյանի` հավատարմագրման հանձնված բիզնեսին չի վնասում: «Գագիկ Ծառուկյանի հետ կապված խնդիր չկա, այստեղ պոտենցիալ գործազրկության վտանգն է, հնարավոր են աշխատատեղերի կրճատում` հաշվի առնելով կլինկերի ներմուծման դեպքում հնարավոր հետևանքները»,- նշեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել