Արցախի Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները ՀՅԴ-ի հետ քննարկել են նախագահի թեկնածուի հարցը
13:14 - 26 սեպտեմբերի, 2019

Արցախի Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները ՀՅԴ-ի հետ քննարկել են նախագահի թեկնածուի հարցը

Արցախի Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ղեկավարության հետ։

Քննարկվել են տարբեր հարցեր՝ կապված ներքին եւ արտաքին քաղաքականության, պետականաշինության հետ։ Հատուկ ուշադրություն է հատկացվել միասնական ազգային օրակարգի ձեւավորմանը եւ նախագահի համաձայնեցված թեկնածուի առաջադրմանը հանրապետության նախագահական ընտրություններում։

Արցախի Պահպանողական կուսակցության տեսլականը հանրապետության նախագահի վերաբերյալ հետեւյալն է. Արցախի Հանրապետության նախագահը պետք է լինի հայրենասեր, անբասիր, փորձառու եւ կիրթ մարդ, որը վայելում է ժողովրդի վստահությունը եւ ապացուցել է հավատարմությունը նշված չափորոշիչներին։

Այսպիսի առաջնորդի առկայությունը հատկապես կարեւոր է հիմա, երբ մեր տարածաշրջանը եւ աշխարհը մտնում են թեժ եւ բարդ աշխարհաքաղաքական շրջան։ Արցախի Պահպանողական կուսակցությունը, լինելով անկախ եւ ժողովրդական ուժ, կշարունակի երկխոսությունն առողջ դատող քաղաքական ուժերի հետ տարբեր հարցերի շուրջ՝ կապված հանրապետության կյանքի հետ, հավատարիմ մնալով իր սկզբունքներին եւ ծրագրային դրույթներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել