Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.7 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 15.5 տոկոսով |armtimes.com|
06:47 - 09 նոյեմբերի, 2019

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.7 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 15.5 տոկոսով |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող 2019 թվականի հունվար-սեպտեմբերի հիմնական ցուցանիշները:

2019-ի հունվար սեպտեմբերին նախորդ տարվա նույն շրջանի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 7.1 տոկոս: Դրանից բացի՝ 9.7 տոկոսով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, 15.5 տոկոսով՝ ծառայությունների ծավալը: Առեւտրի շրջանառությունն աճել է 8.8 տոկոսով, 7.9 տոկոսով աճել է արտահանումը, 4.7 տոկոսով՝ ներմուծումը: Շինարարության ծավալն աճել է 4.4 տոկոսով: Միջին ամսական աշխատավարձը նույնպես աճել է՝ 5.9 տոկոսով: Սպառողական գների ինդեքսն աճել է 1.6 տոկոսով:

Նվազում կա գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում՝ 4.8 տոկոս եւ էլեկտրաէներգիայի արտադրությունում՝ 2.2 տոկոս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել