Ասադ. «Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու» |ermenihaber.am|
11:33 - 18 փետրվարի, 2020

Ասադ. «Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու» |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդդիմադիր ուժերի վերահսկողության ներքո գտնվող Հալեպի որոշ շրջաններ ազատագրելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ:

Նշենք, որ փետրվարի 16-ին Սիրիայի կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ զինյալ խմբավորումների դեմ իրականացրած գործողությունների շնորհիվ իրենց վերահսկողության տակ են առել Հալեպից արևմուտք գտնվող շրջանները: 

Ասադը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ սա միայն Սիրիայի կառավարական զորքերի ընդլայնման և հակակառավարական զինյալ ուժերին վերջնականապես պարտության մատնելու սկիզբն է:

«Վաղ թե ուշ պարտվելու են (Սիրիայի ընդդիմադիր ուժեր): Մեր վերահսկողությունից դուրս գտնվող Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու»,-ասել է Ասադը:

Թուրքական լրատվամիջոցներում Ասադի այս հայտարարությունը որակվել է իբրև Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր ուժերին ուղղված սպառնալիք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել