Առաջարկում եմ՝ մարդա 10 հազար դոլար բաժանենք՝ քաղաքական որոշ գործիչների ունեցվածքը բռնագրավելու արդյունքում․ Փաշինյանը վրդովվեց պատգամավորի հարցից |armtimes.com|
21:20 - 25 մարտի, 2020

Առաջարկում եմ՝ մարդա 10 հազար դոլար բաժանենք՝ քաղաքական որոշ գործիչների ունեցվածքը բռնագրավելու արդյունքում․ Փաշինյանը վրդովվեց պատգամավորի հարցից |armtimes.com|

armtimes.com: Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանը վրդովվեց, երբ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որի հարցին այդ պահին պատասխանում էր, ասաց, թե օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որ արտակարգ դրության պայմաններում կառավարությունը որոշում ընդունի, որ սոցիալապես խոցելի անձանց, որոնք վարկ ունեն, օրենքի ուժով տրվի վարկային արձակուրդ, քննարկեն տոկոսների սառեցում կամ չեզոքացում: Վարչապետը հայտարարեց, որ դեմ է հավասարապես բոլորին վարկային արձակուրդ տրամադրելու կոչերին։

Ուրիխանյանը արձագանքեց, թե որոշ անձանց ունեցվածքը կոպեկ-կոպեք հետ բերելու խոստում իշխանությունը տվել էր:

«Օրենք ընդունեք, մենք պաշտպանենք, առաջարկում եմ մարդա 10 հազար դոլար բաժանենք՝ առաջին հերթին քաղաքական որոշ գործիչների ունեցվածքը բռնագրավելու արդյունքում: Ձե՞ռ եք առնում, տպավորություն է՝ դուք տենց բաժանողներ եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացեք, ձեր միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց, հերիք ա, հա՛: Ինչ վերաբերում է կոպեկ- կոպեք հետ բերելուն, այո կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու եւ հանրաքվեն էլ դրա համար ենք դրել, որ մաֆիոզները իրենց մաֆիաներով եւ մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանվեն: Հետ ենք բերելու, այդ թվում այն տեղերից, որտեղ, դուք մտածում եք՝ չենք հասնի: Եվ էն ժամանակ որ բերենք, էդ վարկառուներին անպայման դրանից միջոցներ կտանք»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել