Այս տարի պահուստավորված դոլարի ծավալը ՀՀ-ում հասել է 171 մլն դոլարի, երեք օրվա ընթացքում այն 40 մլն դոլարով ավելացել է. Ն. Փաշինյան |tert.am|
08:32 - 22 հունիսի, 2019

Այս տարի պահուստավորված դոլարի ծավալը ՀՀ-ում հասել է 171 մլն դոլարի, երեք օրվա ընթացքում այն 40 մլն դոլարով ավելացել է. Ն. Փաշինյան |tert.am|

tert.am: ԿԲ-ից տեղեկացա, որ այս տարի պահուստավորված դոլարի ծավալը ՀՀ-ում հասել է 171 մլն դոլարի, երեք օրվա ընթացքում այն 40 մլն դոլարով ավելացել է. «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա նշանակում է, որ ՀՀ-ում փող է պտտվում, տնտեսության արյունատար անոթները բացվել են, և մեզ պետք է անհատական ջանքի հաղթանակ, որ դրամաշրջանառությունը, տնտեսաշրջանառությունն ավելի ակտիվանա: Այստեղ կարևորը դրամը չէ, աշխատանքն է, ստեղծագործությունն է, ինքներս մեզ հավատալն է, մեր երկրին, ապագային, տաղանդին հավատալը»,-ասաց նա:

Ըստ վարչապետի՝ յուրաքանչյուր մարդ բացառիկ տաղանդավոր է: «Երկրագնդում չկա մարդ, որ տաղանդ չունենա, Հայաստանում չկա ոչ տաղանդավոր մարդ, և մեր կառավարության առանցքային առաքելությունը մարդկանց օգնելն է, քաջալերելն է, որ հավատան իրենց տաղանդին, այն պահից, հենց հավատացին իրենց տաղանդին, նրանց այլևս ոչ ոք չի կանգնեցնի, նույնիսկ կառավարությունը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սովորաբար տնտեսության զարգացում ասելով՝ նկատի են ունենում խոշոր բիզնեսը, խոշոր կապիտալը: «Իհարկե դժվար է թերագնահատել խոշորի դերը տնտեսության զարգացման գործում, բայց ՀՀ-ում, այսպես թե այնպես, խոշոր բիզնեսը կայացել է, ինքն իր հարցերը կլուծի, կառավարությունը շահագրգռված է, որ հաջողություն ունենա, բայց մեր խնդիրն այն է, որ ձևավորվեն նոր խոշոր բիզնեսներ, մարդիկ տեսնեն այդ ճանապարհը, որ զրոյից կարող են բարձրանալ այնքան, ինչքան ուզեն»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել