Այս պահին ունենք 1200-ից ավելի դիմում, որից 350-ը մերժվել է տարբեր պատճառներով․ փոխնախարարը՝ 3-րդ միջոցառման մասին
 |armtimes.com|
13:45 - 27 ապրիլի, 2020

Այս պահին ունենք 1200-ից ավելի դիմում, որից 350-ը մերժվել է տարբեր պատճառներով․ փոխնախարարը՝ 3-րդ միջոցառման մասին |armtimes.com|

armtimes.com: Այս պահին ունենք 1200-ից ավելի դիմում, որից 350-ը մերժվել է տարբեր պատճառներով: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելով երրորդ միջոցառման ընթացքը։

Հիշեցնենք, որ այդ միջոցառումը վերաբերում է ՓՄՁ-ներին, որոնց 2019-ի տարեկան շրջանառությունը կազմել է 24-ից մինչեւ 500 մլն դրամ։

Փոխնախարարը նշեց, որ միջոցառման շահառուների դիմումներն ընդունելու վերջնաժամկետ սահմանված չէ։

Անդրադառնալով մերժումների պատճառներին՝ Մարգարյանն ասաց. «Առյուծի բաժինն ընկնում է ոլորտային անհամապատասխանությանը, այսինքն՝ դիմում են այն կազմակերպությունները, որոնք ներառված չեն մեր ծրագրում։ Երկրորդը մերժվում են հարկային ոչ բարվոք պատմություն ունեցող, եւ երրորդն այն շահառուները, որոնց շրջանառությունը եղել է 24 միլիոնից ցածր»։

Խոսելով ըստ ոլորտների դիմումների քանակի մասին՝ Մարգարյանն ասաց, որ դիմումների քանակով առաջին տեղում մշակող արդյունաբերությունն է, այնուհետեւ՝ հանրային սննդի, զբոսաշրջության եւ մյուս ոլորտների ՓՄՁ-ները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել