Այս պահին Հայաստանում կա 360 շնչառական ապարատ․ Վարչապետ
 |aysor.am|
20:57 - 16 մարտի, 2020

Այս պահին Հայաստանում կա 360 շնչառական ապարատ․ Վարչապետ |aysor.am|

aysor.am: Այս պահին Հայաստանում կա 360 շնչառական ապարատ, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկրում կա 360 ապարատ, 11 հատ ձեռք ենք բերում, 15 հատ պատրաստ, էս պահին ինֆեկցիոն հիվանդանոցում ունենք», - ասաց Փաշինյանը։

Նա նկատեց՝ գուցե ճգնաժամն այն ծավալի հասնի, որ պարզվի 1000 շնչառական ապարատն էլ բավարար չէ, բայց այս պահին նման իրավիճակ չկա։

«Մենք 30 ախտորոշված դեպքերից երկուսն ունենք, որ թոքաբորբ են տանում, մնացածն անհրաժետություն չունեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել