Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին, այդպիսի լիազորություններ այն ժամանակվա սահմանադրությամբ նախագահը չուներ․ Ռոբերտ Քոչարյան |lragir.am|
15:48 - 25 փետրվարի, 2020

Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին, այդպիսի լիազորություններ այն ժամանակվա սահմանադրությամբ նախագահը չուներ․ Ռոբերտ Քոչարյան |lragir.am|

lragir.am: Մարտի մեկի գործով դատական նիստում այսօր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց դատախազների պնդումներին, որ նրա կողմից սահմանադրական կարգը տապալվել է:

«Դատախազը փորձեց պարզաբանել, թե ինչ է սահմանադրական կարգի տապալումը: Ինքը որպես օրինակ բերեց, հավաքների ու հանրահաքների սահմանափակման մասին խոսեց՝ ենթադրում եմ՝ հաշվի առնելով հրամանագիրը, որը որոշակի սահմանափակումներ էր մտցնում: Ես կցանկանայի հիշեցնել, որ հրամանագիրը միայն Երևան քաղաքի վրա էր տարածվում և բոլոր սահմանափակումները միայն Երևան քաղաքի վրա էին տարածվում: Սա է հրամանագրի բովանդակությունը: Եվ հարց է առաջնում, հնարավո՞ր է արդյոք, որ հազարից ավելի համայնքներ ունեցող երկրում միայն մեկ համայնքում սահմանափակումները դիտվի որպես իրավական համակարգում նորմի գործողության դադարեցում: Կարծում եմ ՝ պատասխանը պարզ է»,- ասաց Քոչարյանը:

Նա անդրադարձավ նաև տուժողների փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարություններին, ով ասել էր, որ այն ժամանակ ոստիկանությունն ուղղակի ենթարկվում էր նախագահին, այսինքն՝ Քոչարյանին: «Ես կարծում եմ՝ իրավաբանը պետք է ավելի լավ իմանար այն ժամանակվա գործող Սահմանադրությունը: Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին: Այդպիսի լիազորություններ այն ժամանակվա սահմանադրությամբ նախագահը չուներ: Այն ժամանակ նախագահի լիազորությունները զուտ սահմանափակվում էին պետության գլուխ լինելու հանգամանքով: Եվ նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկա՝ կապված հասարակական կարգի հետ: Դա կառավարության լիազորությունների մեջ էր ամբողջությամբ: Նախագահի լիազորությունը եղել է, այո, արտակարգ դրություն մտցնել»,- ասաց Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել