Այսօր Վրաստանի տարածքով հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների Հայաստան տեղափոխումը․ ԱԳՆ
21:55 - 09 ապրիլի, 2020

Այսօր Վրաստանի տարածքով հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների Հայաստան տեղափոխումը․ ԱԳՆ

Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (2 ավտոբուսներով): Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել