Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը. Աշոտ Ղուլյան
14:31 - 20 մայիսի, 2019

Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը. Աշոտ Ղուլյան

Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ՝ ժողովրդի իշխանության ամրապնդման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը:

Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս: Միակ մտահոգիչ հանգամանքն այդ գործընթացներում Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների չմտածված մեկնաբանություններն են:

Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ՝ ժողովրդի իշխանության ամրապնդման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը:

Հետևաբար, Հայաստանի իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»,-գրել է նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել