Այդ երբվանի՞ց ակցիա անելը դարձավ վտանգավոր, ինչո՞ւ են փակել ԱԺ դարպասները. Անի Սամսոնյանը՝ ԱԺ-ի մոտ գրանցված միջադեպի մասին |tert.am|
11:31 - 19 օգոստոսի, 2019

Այդ երբվանի՞ց ակցիա անելը դարձավ վտանգավոր, ինչո՞ւ են փակել ԱԺ դարպասները. Անի Սամսոնյանը՝ ԱԺ-ի մոտ գրանցված միջադեպի մասին |tert.am|

tert.am։ Ինձ դուր չեկավ, որ ակցիա անողներին ոստիկանները քաշքշում են: Այդ երբվանի՞ց ակցիա անելը դարձավ վտանգավոր, ինչո՞ւ են փակել ԱԺ դարպասները նրանց դիմաց: Այս մասին ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա նշեց, որ չպետք է թույլ տալ Ամուլսարի շահագործումը, իսկ եզրակացությունը հիմնված է տեղեկատվության վրա, կազմակերպությունը չի կատարել իր ինքնուրույն փորձաքննությունը, նրանք մեկ օր են եղել տեղանքում՝ ուսումնասիրելով կիսակառույց շենքեր ու շինություններ, ինչը տարակուսելի է:

«Մեզ համար կասկածելի է, թե ինչ ճանապարհով է ընտրվել ուսումնասիրություն կատարող կազմակերպությունը»,- ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել