Ամուլսարի փորձաքննությունում խնդրահարույց կետեր կան․ Վարազդատ Կարապետյան |panarmenian.net|
11:55 - 19 օգոստոսի, 2019

Ամուլսարի փորձաքննությունում խնդրահարույց կետեր կան․ Վարազդատ Կարապետյան |panarmenian.net|

panarmenian.net։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում հանքի շահագործումը թույլատրելի չէ։

«Ամուլսարի գործով «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության եզրակացությունը կարդացել եմ և գտնում եմ, որ շատ խնդրահարույց կլինի այդ եզրակացության պայմաններում հանքի շահագործումը թույլ տալ»,- ասել է Կարապետյանը։

Դիտարկմանը, թե եզրակացության հետ կապված խնդիրնե՞ր է տեսնում, պատգամավորն արձագանքել է. «Միանշանակ, կան բազմաթիվ խնդիրներ, պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչ ռիսկեր կան, ինչպես կարելի է դրանից խուսափել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել