Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնող Աննա Շահնազարյանին բերման են ենթարկել  ապօրինի և անհիմն․ Միքայել Նահապետյան
13:27 - 08 հուլիսի, 2019

Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնող Աննա Շահնազարյանին բերման են ենթարկել ապօրինի և անհիմն․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնող Աննա Շահնազարյանին բերման են ենթարկել ակնհայտ ապօրինի և անհիմն։ Նրանից պահանջել են հիմնավորել դրամահավաքի օրինականությունը։

Ոստիկանությունը պետք է սովորի, որ մարդու սահմանադրական իրավունքն է անել այն ամենն ինչ արգելված չէ օրենքով։ Քաղաքացին պարտավոր չէ հիմնավորել իր գործողությունների օրինականությունը, ոստիկանությունն է պարտավոր հիմնավորել դրանց ապօրինությունը»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել