Ամերիկահայերը մտադիր են բողոքի ցույց կազմակերպել Վաշինգտոնում Էրդողան-Թրամփ հանդիպման ընդառաջ |tert.am|
17:37 - 09 նոյեմբերի, 2019

Ամերիկահայերը մտադիր են բողոքի ցույց կազմակերպել Վաշինգտոնում Էրդողան-Թրամփ հանդիպման ընդառաջ |tert.am|

tert.am: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել կողմնակիցներին միանալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարելիք այցին ընդառաջ նախատեսվող բողոքի ցույցին:


Ինչպես հայտնի է, Էրդողանը Վաշինգտոն կժամանի նոյեմբերի 13-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկու դաշնակից երկրների միջև լարվածության պատճառ հանդիսացող այլ թեմաներ:

Ցուցարարները մտադիր են հավաքվել Սպիտակ տան մոտակա այգում՝ իրենց բողոքը հայտնելու Էրդողանի՝ բազմաթիվ կործանարար արարքների դեմ, այդ թվում՝ եկեղեցիների ավերման, ժողովրդավարության խաթարման, Սիրիա ներխուժելու, քրդերին սպանելու և Ցեղասպանությունը հերքելու դեմ:


Էրդողանի հանդիպումը Թրամփի հետ տեղի կունենա Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո:

Հիշեցնենք, ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը օրեր առաջ հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին, որոնք անցյալ շաբաթ ընդունվել են Ներկայացուցիչների պալատում՝ պատճառաբանելով, որ երկու նախաձեռնություններն էլ կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի՝ առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա լարվածությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել