Ամենայն հավանականությամբ կառավարությունը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի թեթև արդյունաբերության ոլորտին. Բաբկեն Թունյան
 |lragir.am|
20:10 - 22 ապրիլի, 2020

Ամենայն հավանականությամբ կառավարությունը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի թեթև արդյունաբերության ոլորտին. Բաբկեն Թունյան |lragir.am|

lragir.am: Ամենայն հավանականությամբ կառավարությունը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի թեթև արդյունաբերության ոլորտին: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Իհարկե, այն բոլոր ոլորտները, որոնք տուժել են, մանավանդ եթե պարետատան որոշումներով դրանց գործունեությունը սահմանափակվել է, իրենք պետք է ակնկալիք ունենան պետությունից որոշակի աջակցություն ստանալու: Ու արդեն իսկ հաստատված 14 միջոցառումների շրջանակներում ամենատարբեր ձևաչափերով մարդիկ այդ օգնությունն ստանում են: Մեկը կարող է շատ է  ստանում, մեկը՝ քիչ, մեկը չափանիշներին չի բավարարում, բայց միջոցառումները հընթացս ճշգրտվում են»,- ասաց Թունյանը:

Անդրադառնալով տեքստիլ ոլորտի աշխատանքի վերաբերյալ բարձրացված հարցերին, նա նշեց. «Հենց այդ ոլորտի մասով այս պահին քննարկումներ են գնում,փորձում ենք հասկանալ ընդհանուր բեռն ինչքան է լինելու: Եվ ամենայն հավանականությամբ իրենց համար լրացուցիչ աջակցության միջոցառումներ կլինեն՝ թեթև արդյունաբերության համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել