Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպը կքննի Հատուկ քննչական ծառայությունը |aysor.am|
16:54 - 30 ապրիլի, 2020

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպը կքննի Հատուկ քննչական ծառայությունը |aysor.am|

aysor.am: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպի մասով նախապատրաստվում են նյութեր, ԱԺ-ում լրագրողներին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր, հաղորդումներ են ներկայացվել անձանց կողմից։ Իմ կողմից հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը ՀՔԾ փոխանցվեն և այդ դեպքի հետ կապված գնահատականը կտրվի ՀՔԾ-ում», - ասաց դատախազը։

Դիտարկմանը՝ հաշվի առնելով, որ Ալեն Սիմոնյանն ընդունել է, որ առաջինն ինքն է հարվածել՝ կա՞ անհրաժեշտություն նրա նկատմամբ քրգործ հարուցելու և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազն արձագանքեց․

«Արարքների վերջնական գնահատականների համար ես կարծիքներ չեմ հնչեցնի, որովհետև կկաշկանդեմ դատավարական սուբյեկտներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել