Ազատ տեղաշարժի սահմանափակման ընթացքում չի դադարեցվելու տրանսպորտային միջոցների աշխատանքը |armenpress.am|
21:00 - 24 մարտի, 2020

Ազատ տեղաշարժի սահմանափակման ընթացքում չի դադարեցվելու տրանսպորտային միջոցների աշխատանքը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման ընթացքում չի դադարեցվելու տրանսպորտային միջոցների աշխատանքը: Այս մասին մարտի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

«Տրանսպորտային միջոցներն աշխատելու են, և այս առումով սահմանափակում չի լինելու, որպեսզի բժիշկները, ոստիկանները, արտադրությունում կամ խանութներում աշխատողները կարողանան տեղափոխվել աշխատանքի վայր՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը»,- ասաց Քրմոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել