Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հայ զինծառայողին. նա դժգոհություններ չի ունեցել |shantnews.am|
09:25 - 16 օգոստոսի, 2019

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հայ զինծառայողին. նա դժգոհություններ չի ունեցել |shantnews.am|

shantnews.am։ Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Վերջիններս հաղորդում են, թե հայ զինծառայողը պահման պայմաններից ու իր նկատմամբ վերաբերմունքից դժգոհություններ չի ունեցել:

Արայիկ Ղազարյանը թարգմանչի օգնությամբ հաղորդակցվել է օմբուդսմենի ներկայացուցիչների հետ, տեղեկացրել, որ անցել է բուժզննություն, առողջական վիճակը նորմալ է, գոհ է պահման պայմաններից, վերաբերմունքից ու սնունդից: Ղազարյանն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նաև հայտնել է, որ իր իրավունքները չեն խախտվում և որևէ բողոք չունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել