ԱՆ. Կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավվելու համար հավաքագրում ենք ուսանողների և կլինիկական օրդինատորների
18:38 - 25 մարտի, 2020

ԱՆ. Կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավվելու համար հավաքագրում ենք ուսանողների և կլինիկական օրդինատորների

Առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական բժշկական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների և կլինիկական օրդինատորների՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Հետաքրքրված անձանց ԱՆ-ն խնդրում է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 060 80 80 03 ներքին՝ 3101 կամ 3102:

Ավելի վաղ՝ մարտի 16-ին, ԱՆ-ից հայտնել էին կամավորների ներգրավման մասին, մեկ օրում 2000-ից ավելի անձ էր պատրաստակամություն հայտնել ընդգրկվել կամավորական աշխատանքներ իրականացնող թիմերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել