ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանը ծանոթացել է բացօթյա պայմաններում վրանային հոսպիտալի և բուժսանիտարական կետի բացազատման ցուցադրական տարբերակին
20:26 - 04 մայիսի, 2020

ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանը ծանոթացել է բացօթյա պայմաններում վրանային հոսպիտալի և բուժսանիտարական կետի բացազատման ցուցադրական տարբերակին

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ ծանոթացել բացօթյա պայմաններում վրանային հոսպիտալի և բուժսանիտարական կետի բացազատման ցուցադրական տարբերակին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

ԱԻՊԾ նյութատեխնիկական բազայի ներգրավմամբ ցուցադրական բացազատումն իրականացվել է հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում՝ հնարավոր արտակարգ սցենարներին պատրաստ լինելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան աշխատանքներ ծավալելու նպատակով։

Վերոնշյալ վրանային հոսպիտալում տեղավորվում են մինչև 12, իսկ բուժսանիտարական կետում՝ 2 մահճակալ, պահարաններ, սեղաններ և աթոռներ:

Բացազատված վրանները ներկայացված քանակով չեն սահմանափակվում. ԱԻՊԾ նյութատեխնիկական բազայում առկա է լրացուցիչ միջոցների ներգրավման հնարավորություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել