ԱԺ-ն միաձայն ընդունեց մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումն արգելող օրինագիծը |armenpress.am|
17:32 - 25 մարտի, 2020

ԱԺ-ն միաձայն ընդունեց մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումն արգելող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022 թվականից արգելել մեկանգամյա պլաստիկի, պոլիէթիլենային տոպրակների իրացումը: ԱԺ մարտի 25-ի նիստում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Նախագիծը վերաբերում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելմանը: Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը»,-ասել էր Գրիգորյանն ու նշել` նախագիծը բավականին երկար ժամանակ քննարկվել է կառավարությունում, նաև այս գործունեությամբ զբաղվող 44 արտադրողների, իրացման ցանցերի հետ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խնդրել էր հստակեցնել, թե ինչ է 50 միկրոն հաստությունը: Էրիկ Գրիգորյանը պարզաբանել էր`բոլոր սուպերմարկետներում և առևտրի ցանցերում վաճառվող բոլորին ծանոթ տոպրակները 50 միկրոնից ցածր են, այսինքն՝ բազմակի օգտագործումներն ավելի շատ են: Նախագծով հիմնականում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 115 «կողմ» ձայնով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել