ԱԺ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին գաղտնի քվեարկությամբ կընտրի նոյեմբերի 19-ին |armenpress.am|
13:33 - 18 նոյեմբերի, 2019

ԱԺ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին գաղտնի քվեարկությամբ կընտրի նոյեմբերի 19-ին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 19-ին: Այս մասին խորհրդարանի նոյեմբերի 18-ի նիստում ասաց ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնախմբի քարտուղար Արփինե Դավոյանը:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության քվեարկությունն անցկացվելու է նոյեմբերի 19-ին՝ ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում, ժամը 12:00-13:00-ին»,- ասաց Դավոյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները» և Բարձրագույն դատական խորհուրդը: ՀՀ կառավարության կողմից, որպես թեկնածու առաջադրվել է Լիլիթ Ալեքսանյանը, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ Հայկուհի Հարությունյանի, իսկ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել