Մ. Զախարովան Լավրովի այցը Հայաստան հետաքրքիր և հագեցած է համարում |shantnews.am|

shantnews.am: Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացվել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մ. Զախարովայի ճեպազրույցից մի հատված.

Հարց. Պաշտոնական շատ տեղեկություններ կային Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցի վերաբերյալ: Բոլորը կարծում են, որ այն շատ հաջող և հագեցած է եղել: Բայց ամեն ինչ չէ, որ ներառվում է պաշտոնական հաղորդագրություններում: Ի՞նչ եք կարծում, միգուցե ինչ-որ բան դո՞ւրս է մնացել կադրից: Ո՞րն է Ձեր ընդհանուր տպավորությունը:

Պատասխան. Իհարկե, բայց, ավանդույթի համաձայն, կա բանակցությունների փակ մաս: Չնայած աշխարհն արդեն դարձել է գրեթե «թափանցիկ»՝ միջպետական ​​զրույցներ վարելու որոշակի ավանդույթներ կան: Բայց ծրագրի բոլոր կետերը եղել են ամբողջապես բաց և թափանցիկ: Ոչինչ չպետք է վրիպեր ձեր աչքերից:

Ինձ, ինչպես միշտ, դուր եկավ: Իմ կարծիքով՝ հյուրընկալողի համար հիանալի գաղափար էր անցկացնել ցուցահանդես՝ նվիրված մեր ժողովուրդների, Կարմիր բանակի համատեղ ներդրմանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին, և դրա ընթացքում երկու նախարարների ելույթը: Դա այցի սկիզբն էր: Այն նաև հաղթական ավարտ է ունեցել հաջորդ օրը:

Ըստ իս, ուսանողների հետ շատ հետաքրքիր զրույց է եղել: Բոլորին դուր է եկել: Ինձ թվում է, որ այս ձևաչափը մեծ հեռանկարներ ունի, որովհետև մենք խոսում ենք երիտասարդության հետ կենդանի շփման մասին, երբ ցանկացած մեկը կարող է հարց տալ՝ ինտերակտիվ ձևաչափով պատասխան ստանալով: Սա այցի կարևոր, հետաքրքիր, հագեցած ավարտն էր:

x