Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը վերցրել է Սիրիայում ԱՄՆ նախկին բազան |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը զբաղեցրել է Սիրիայի հյուսիսում նախկին ամերիկյան բազայի տեղակայման վայրը: ԱՄՆ-ը շտապ հեռացել է նոյեմբերի 13-ին:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հրապարակած կադրերում երևում են ամերիկացի զինծառայողների անձնական իրերը, բնակելի տները, էներգիայի մատակարարման համակարգերը և մարզադահլիճը: Այժմ կլինի տեղական բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կենտրոն:

x