Իջեւանում ապօրինի ծառահատման դեպք է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները նոյեմբերի 8-ին՝ ժամը 16.25-ին ստացված տեղեկություններով «Գյուների Փարա» կոչվող տարածքում հայտնաբերել են 16 խ/մ փայտանյութ:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ փայտանյութը պատկանում է Իջեւանի Անկախության փողոցի 34-ամյա մի բնակչի: 34-ամյա տղամարդը փայտանյութի օրինականությունը վկայող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

x