Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի նոտային կապված Մասիս Մայիլյանի այցի հետ |lragir.am|

lragir.am:  Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի բողոքի նոտային՝ ուղղված Ռուսաստանի դեսպանին: Տեղեկացնենք, որ Ադրբեջանը բողոքել էր Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցի կապակցությամբ:

ՌԴ ԱԳՆ տարածած պատասխանում նշված է, որ Մայիլյանի ու Հովհաննիսյանի այցը բացառապես մասնավոր բնույթ է կրել, ինչը չի հակասում Ռուսաստանի օրենսդրությանը, միջազգային պայմանավորվածություններին, ղարաբաղյան կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը:

«Ինչ վերաբերում է Մայիլյանի ու Հովհաննիսյանի շփումներին ռուս փորձագետների հետ «Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում», կրկին ընդգծում ենք. Ռուսաստանի Դաշնության պետական մարմիններում գրանցված չէ այդպիսի «ներկայացուցչություն»՝ որպես ինքնիշխան պետության դիվանագիտության առաքելություն, քանի որ մեր երկիրը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», – նշված է հաղորդագրությունում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պահանջներին, ՌԴ ԱԳՆ-ն նշում է. «Ադրբեջանի ԱԳՆ նոտայում և մեկնաբանություններում ռուսական կողմին ներկայացվող պահանջները համարում ենք անհիմն, իսկ ընդհանուր տոնը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակին չհամապատասխանող», – նշված է մեկնաբանությունում:

x