Իրանի երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 500 մարդ |armenpress.am|

armenpress.am։ Իրանի հյուսիս-արևմուտքում ուրբաթ գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի:Այս մասին հայտնել է ԻՌՆԱ-ն` վկայակոչելով բժիշկներին:

Մինչ այդ հայտարարվել էր, որ զոհվել է վեց մարդ, տուժել` 345-ը, իսկ մի շարք բնակավայրերում գրանցվել են ավերածություններ:

5,9 մագնիտուդով երկրաշարժի ցնցումների էպիկենտրոնը Թավրիզից (Արևելյան Ադրբեջանի նահանգ) 156 կիլոմետր դեպի հարավ-արևելք է: Եվրոպական սեյսմոլոգների տվյալներով` աղբյուրը 62 կիլոմետր խորություն ունի, իսկ իրանական սեյսմոլոգները հայտնել էին ութ կիլոմետրի մասին:

x