ՄԱԿ-ում հայտարարել են, որ Իրաքում բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 269 մարդ է զոհվել |tert.am|

tert.am: Իրաքում հոկտեմբերի 1-ից շարունակվող բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 269 մարդ է զոհվել: Այդ մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը, գրում է ria.ru-ն։

«Մենք լրջորեն մտահոգված ենք ցուցարարների դեմ ոստիկանության կողմից ուժի կիրառման հետևանքով մահերի և վիրավորների, ինչպես նաև Իրաքում զինված մարդկանց կողմից կատարված սպանությունների մասին շարունակական հաղորդագրությունների առիթով։

Հոկտեմբերի 1-ից մինչև երեկ գիշերն ընկած ժամանակահատվածում Իրաքում ՄԱԿ-ի օգնության առաքելության մարդու իրավունքների գրասենյակը 269 մահ է արձանագրել՝ կապված երկրում ընթացող ցույցերի հետ», - հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ ևս հինգ մարդ է սպանվել Բասրայում՝ կառավարության շենքի դիմաց ցույցերի ժամանակ։ Վիրավորվել է 8 հազար մարդ, այդ թվում՝ Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչները։

x