Արծվանիկի պոչամբար. թունավոր նյութերի ամենամեծ պաշարը Հայաստանում |factor.am|

factor.am:  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է շուրջ 6 տարուց կոնսերվացնել Արծվանիկի պոչամբարը, և այն հանձնել այլ ծրագրերի իրականացման համար։  ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը կարծում է, որ պոչամբարի տարածքում հնարավոր կլինի արևային կայան տեղադրել՝ 50 մեգավատտ հզորությամբ։ Պոչամբարին մոտ գտնվող Արծվանիկ գյուղը, որի անունով է կնքվել պոչամբարի անունը, գրեթե զրկված է գյուղատնտեսություն վարելու հնարավորությունից։ Եթե նախկինում գյուղը հայտնի էր ընկույզի, լոբու մշակմամբ, այսօր արդեն պոչամբարը նրանց զրկել է բերք ու բարիք արարելու իրավունքից։ Օդը կեղտոտ է։ Պոչամբարը խիստ ազդում է և՛ բուսականության, և՛ մարդկանց վրա։Կոմբինատը փորձո՞ւմ է մեղմել ազդեցությունները կամ հետևանքները վերացնել. «Փորձում ենք համայնքների հետ միասին բարձրացող հարցադրումներին անվերապահորեն արձագանքել»։

Պոչամբարին հարակից գյուղերի ամեն բնակչի 40 հազար դրամ է տրվում կոմբինատի կողմից։ Բնապահպաններն ասում են, որ այդպիսով լռեցնում են բնակիչներին։ Հետաքրքիր է, որ այդ գումարը ձևակերպել են իբրև նվեր, և ոչ փոխհատուցում՝ հասցված վնասին։ Ինչո՞ւ հետաքրքրվեցինք ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենից: «Սա փոխհատուցում չէ։ Մենք դա դիտարկում ենք որպես սոցիալական պատասխանատվության հարց։ Լռեցնելու մենք ո՛չ մեխանիզմ ունենք, ո՛չ էլ ձգտում։ Մենք մեր համագործակցությունը, ակտիվությունը մեծացնելու ցանկություն ունեինք, բայց մեզ ասացին, որ բնակիչներն ընտրել են այդ տարբերակը։ Սոցիալական այն բեռը, որ տանում է կոմբինատը, մի քանի պատիկն է՝ համեմատած մեր շրջանառության հետ։ Եթե հարցնում եք՝ ի՞նչ ենք մենք անում հասարակության համար, իմ պատասխանը սա է»,- պատասխանեց պարոն Պոլոսկովը։ Ըստ բնապահպանների՝ հանքարդյունաբերության թափոնները քիմիական տարրերի շատ մեծ խտություն ունենալու դեպքում նվազեցնում են հողի բերրիությունը և փոխում հողի կառուցվածքը: Արծվանիկի պոչամբար լցվող թափոններում բավական մեծ է այնպիսի տարրերի խտությունը, ինչպիսիք են մոլիբդենը, պղինձը, ցինկը, մկնդեղը, մագնեզիումը, ծծումբը, պալադիումը և այլն:

Նյութն ամբողջությամբ՝ factor.am

x