Մենք ստացել ենք շատ կարևոր տեղեկություն ՊՆ կողմից. Անդրանիկ Քոչարյան |shantnews.am|

shantnews.am: Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողվն այսօր հյուրընկալել է բժշկի, ով իր նախաձեռնությամբ ցանկություն է հայտնել հանձնաժողով ներկայանալ և որոշ մանրամասներ հաղորդել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ավելի կարևոր բան ասեմ, որ մենք ստացել ենք էլի շատ կարևոր տեղեկություն ՊՆ կողմից, մեր կողմից պահանջված և նախարարի կողմից ուղարկվել են լրացուցիչ նյութեր, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրության ծավալներն ավելի մեծացնելու: Դա վերջին շրջանի աշխատանքներից, ձեռքբերումներից մեկը կարող եմ համարել», – լրագրողներին ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե խոստացել էին «կարկառուն» ներկայացուցիչների կանչել, ե՞րբ են կանչելու, Անդրանիկ Քոչարյանը խորհուրդ տվեց մեկ շաբաթ էլ սպասել` վստահեցնելով, որ ամենակարկառուն ներկայացուցչիներին ևս հրավիրելու են հանձնաժողով:

x