Թրամփը ստորագրել է Մեքսիկայի հետ սահմանային պատի վրա |shantnews.am|

shantnews.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 18-ին եղել է Կալիֆորնիա նահանգում՝ Մեքսիկայի հետ սահմանային գոտում։ Նա ստորագրություն է թողել սահմանային պատի վրա, հայտնում է The Hill-ը։

Անցկացված ասուլիսից հետո Սպիտակ տան առաջնորդը մոտեցել է պատին ու մարկերով ստորագրել։ Թրամփը նշել է, որ կիզիչ արևից պատը շատ է տաքացել։

«Այս պատի վրա կարելի է ձվածեղ պատրաստել»,-ասել է ԱՄՆ առաջնորդը։

Հիշեցնենք, որ պատի կառուցումը եղել է Թրամփի նախընտրական խոստումներից մեկը։ Ավելի վաղ Պենտագոնը 3․6 մլրդ դոլար էր հատկացրել Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարությանը։

x