Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի նախագիծը վաղը կլինի ԱԺ նախագահի մոտ.Լիլիթ Մակունց |news.am|

news.am:  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի նախագիծը վաղը կլինի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։

Հարցին՝ արդյոք հնարավոր է այսօր նիստից հետո լիազորությունների դադարեցման հիմքերը հրապարակվեն, Մակունցը նշեց. «Կա ընթացակարգ, համաձայն որի՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացնում ԱԺ նախագահին, եւ դա դրվում է շրջանառության մեջ՝ ուղղորդվելով գլխադասային հանձնաժողով։ Հիմա գործընթացը տեղի է ունենում, նախագիծը վաղը կլինի ԱԺ նախագահի մոտ»։


Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի ընթացակարգ սկսելու նախաձեռնության մասին հայտարարել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խմբակցության նիստի արդյունքների հիման վրա։

 

x