ԱԱԾ մամուլի կենտրոնի պետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից. |news.am|

news.am:   Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Վահագն Բոյաջյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին նաեւ, որ այս պահին ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար չկա։

Նշենք, որ Վահագն Բոյաջյանը այդ պաշտոնին էր նշանակվել 8 օր առաջ՝ սեպտեմբերի 10-ին։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ հրաժարական էր տվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

x