Բնապահպան Թեհմինե Ենոքյանը հաղորդում կներկայացնի ՀՔԾ՝ ՔԿ քննիչների՝ քրեական գործի լիազորություններից դուրս գալու փաստի առթիվ

Բնապահպան Թեհմինե Ենոքյանը, ով ևս այսօր մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հետ հանդիպմանը՝ Ամուլսարի հարցի շուրջ, քննարկումից հետո լրագրողներին հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեի քննիչների դեմ։ Նա կարծում է, որ վերջինններս Ամուլսարի փորձագիտական եզրակացության հարցում ոչ կոմպետենտ են և դուրս են եկել քրեական գործի շրջանակներում իրենց լիազորություններից։

«Ես իմ փաստաբան Նազելի Վարդանյանի հետ այդ հաղորդումը ներկայացնելու եմ Հատուկ քննչական ծառայություն»,- հայտարարեց Թեհմինե Ենոքյանը։

 

x