Իրադարձություններ Ամուլսարի շուրջ ․ թարմացվող

16։53 Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուղիղ եթերով հանդես կգա հայտարարությամբ։

16:35 «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամ Գեղամ Օհանյանը Սարյանի պուրակի հանրային քննարկման ընթացքում հայտարարեց, որ իրենց նախաձեռնության անդամները որոշել են անցնել ակտիվ պայքարի՝ քայլերթներ և ցույցեր անցկացնել։

16։30 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումն ավարտվեց:

16:06 Քննարկում Սարյանի այգում՝ Ամուլսարի խնդրի շուրջ: Ուղիղ:

15:54 Infocom-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցից պարզեց, որ 6 անձ բերման է ենթարկվել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված արարքը կատարելու համար: Բերման ենթարկված ցուցարարները գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժնում:

15:30 Բաղրամյան պողոտայի փակ հատվածն արդեն բաց է: Իրավիճակը հանդարտ է:

14:56 Ոստիկաններն ուժով փորձում են բացել ցուցարարների կողմից փակված Բաղրամյան պողոտայի մի հատվածը: Ուղիղ:

14:42 Բախում՝ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: Ուղիղ:

14:29 Ոստիկանները թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մուտք գործել ԱԺ այգի: Ուղիղ:

14:22 Ամուլսարի հանքի շահագործման դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Ազգային ժողովի այգի՝ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումը քննարկելու և հետագա քայլերը որոշելու նպատակով: Ուղիղ:

14:00 Մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության  հետ՝ Ամուլսարի հանքի շահագործման թեմայով:

13:51 Ավարտվեց ջերմուկցիների, բնապահպանների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ուղիղ:

13:31 Բնապահպան-ակտիվիստ Անի Խաչատրյանը ևս դուրս եկավ քննարկումից:

13:00 Բնապահպան Աննա Շահնազարյանը դուրս է եկել հանդիպումից և ներկայացնում է որոշ մանրասներ: Ուղիղ:

12:01: Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և ջերմուկցիների ու բնապահպանների հանդիպումը:

11։50։ Ոստիկանները թույլ չեն տալիս հանդիպմանը չմասնակցող ջերմուկցիներին և աջակցության ակցիայի մյուս մասնակիցներին անցնել Բաղրամյան 26-ի մայթ։

x