ԱՄՆ 13 նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին

factor.am Վաշինգտոնի գլխավոր դատախազ Ռոբերտ Ֆերգյուսոնն ու ամերիկյան ևս 13 նահանգների ներկայացուցիչներ դատի են տվել Թրամփի վարչակազմին, որը սահմանափակում է օրինական ներգաղթյալների հոսքն ԱՄՆ և բարդացնում Green Card ստանալու ընթացակարգը:

Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան The Hill պարբերականից: 13 նահանգները հայց են ներկայացրել ազգային անվտանգության հարցերով նախարարության դեմ, որը լայն հնարավորություն ունի նվազեցնելու ներգաղթյալների ներհոսքը՝ հիմնվելով նրանց՝ հանրային ծառայություններից օգտվելու արդյունքում ստաված սննդի և բժշկական կտրոնների վրա: Սահմանափակումների հիմնավորումն այն է, որ դրանք խախտում են ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթյալների մասին օրենքը Վաշինգտոնի գլխավոր դատախազի կարծիքով՝ այդ սահմանափակումն անօրինական է, քանի որ դա փոխում է «պետական պատասխանատվություն» արտահայտության՝ երկար տարիներ ունեցած իմաստը:

«Թրամփի վարչակազմի ուղերձը հստակ է. եթե հարուստ ես՝ բարի գալուստ, եթե աղքատ ես՝ ոչ»,- ընդգծել է Ֆերգյուսոնը: Հայցին օժանդակել է նաև Վաշինգտոնի քաղաքապետ Ջեյ Ինսլին: «Վաշինգտոնը միշտ կօժանդակի ներգաղթյալներին, և Թրամփի վարչակազմի կողմից ոչ մի գործողություն չի կարող փոխել այդ իրավիճակը»,- նշել է Ինսլին:

x