#միՇնչով

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու` նոյեմբերի 7-ի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: |hetq.am|
Համաշխարհային բանկը հաստատեց 45.8 միլիոն եվրո գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) ծրագրի համար: Ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ բարելավելով մրցակցությանը, առևտրին միտված և որակի պարզեցված կարգավորումներն։
«Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններն առանցքային քայլ են բիզնեսի և քաղաքականության տարնաջատման, բիզնեսի ազդեցությունը քաղաքականության վրա սահմանափակելու ուղղությամբ։ Մենք վերանայում ենք ինչպես ֆինանսավորման , այնպես էլ ֆինանսական հաշվետվողականության, դրա պայմանների, դրա հետ կապված պատժամիջոցների նկատմամբ մոտեցումները։ [ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյան] |factor.am|
RElection [#29] Մեծ խնդիր է նաև ընտրողների հաշվառման ցուցակի գաղտնիությունը, այն պետք է պահվի խիստ գաղտնի։ Հաճախ վստահված անձիք նկարում են այն, ուղարկում շտաբ, որ տեսնեն` ով է եկել ընտրության, ով` ոչ։ [Ռուբեն Ամատունի]
Ազատեկի հանքավայրի հանրային լսումները Վայոց ձորի մարզի Վայք համայնքում երեկ չեն կայացել, քանի որ համայնքի բնակիչները համաձայն չեն եղել և մասնակցություն չեն ապահովել: |hetq.am|
«Հայաստանի և Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ: [Լենա Նազարյան]
Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Սիմոնյանը։ Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը: Նշվել է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով առաջիկայում կզբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը: Նա երկար տարիներ ղեկավարել է Թեհրանի Կենդանաբանական այգին: Համագործակցելով կենդանաբանական միջազգային մի շարք կառույցների հետ՝ Մեմարիանն ունի աշխատանքային մեծ փորձ:
ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկության անցկացման վրա: Վետոն դրել է Ջորջիա նահանգից սենատոր Դևիդ Փերդյուն: Նա ասել է, որ բանաձևի ներկայացման ճիշտ ժամանակը չէ: Նոյմբերի 14-ին մեկ այլ սենատոր՝ Լինդսի Գրահամը, արգելափակել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ԱՄՆ Սենատում: |lragir.am|
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հռոմ, որտեղ վարչապետը կայցելի Իտալիա Սենատ և կհանդիպի Սենատի նախագահ Մարիա Էլիբետա Կազելատիին։|armenpress.am|
ՀՀ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանին դեմ դատական հայց է ներկայացվել, որով պահանջվում է հերքում Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցի մեկ արտահայտության հերքում։
Պետդուման վավերացրել է ԵՏՄ ներմուծվող ապրանքների հսկման մեխանիզմի մասին համաձայնագիրը |news.am|
Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. Վերջինս չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը։Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:[ՀՔԾ]
Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել ՀՖՖ նախագահի պաշտոնից |aysor.am|
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ |aysor.am|
Ճշտում ենք ինֆորմացիան, թե արդյոք Միլանում հայկական եկեղեցի ներխուժած և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղած ադրբեջանցի բլոգերը անվտանգության աշխատակից է: [ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար]
Խոշոր հրդեհ է բռնկվել Երեւանի կենտրոնում: Այս պահին այրվում են Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանային համալիրն ու հարակից շենքի տարածքը: Հրշեջները փորձում են մարել կրակը, սակայն տանիքն ամբողջությամբ կրակների մեջ է:
ՍԱՏՄ-ն մեղրի մեջ հայտնաբերել է հակաբիոտիկի մնացորդներ: Կաթի ու մսի նմուշառումներն արդեն կատարվել են, մինչև փետրվար արդյունքները կամփոփվեն։ ՍԱՏՄ ղեկավարի խոսքերով՝ հակաբիոտիկների օգտագործումը կենդանիների կերային հավելումներում հանգեցրել է նրան, որ մանրէները կայունություն են ձեռք բերել հակաբիոտիկների նկատմամբ, և կարող է գալ ժամանակ, որ մանրէների դեմ պայքարելու միջոցներ չունենանք։
Կառավարությունը հաստատեց դատավորների բարեվարքության ինստիտուտ ներդնելու նախագիծը, որով հստակեցվել են դատավորների վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը։ Նախատեսվում է դատավորի վարքագծի կանոններ սահմանել գույքի, եկամուտների և շահերի ամբողջական հայտարարագրի ներկայացումը, գույքի փոփոխության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պաշտաճ նյութերի ներկայացումը, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ գույքի փոփոխությունը հիմնավորվում է օրինական եկամուտներով։
Կառավարությունը որոշեց «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով: Գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է։
Կառավարությունը 10 մլն դրամ հատկացրեց ԱԳՆ-ին՝ սիրիահայերին ՀՀ անձնագիր տրամադրելու համար։
Կառավարությունը որոշեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 112 ընտանիքների արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:
Կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։ Նախագծի նպատակը խոշտանգումները կանխելու կամ բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերին և ելքերին, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժամումների՝ հարցաքննության և օպերատիվ հարցումների համար նախատեսված տարածքներում տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ տեղադրելու և տեսաձայնագրում իրականացնելու համար իրավական բավարար հիմքերի ամրագրումն է:
Բակո Սահակյանը ստորագրել է ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր, ըստ որի՝ 2020 թվականի հունվար ամսում կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: 2020 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:
* Այսօր ժողովրդավարությունը դարձել է մեր ինքնության մի մասը: Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ կերպով ամրապնդվի, որպեսզի անդառնալի դառնա: Մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարությունը նրանցից, ովքեր ցանկանում են վրեժխնդիր լինել և ժամացույցի սլաքները հետ տալ: * Հրաժարվելով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և սերտորեն աջակցելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի` Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի համար: [Նիկոլ Փաշինյանի ելույթը Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտում]
RElection [#28] Ընտրական բուն պրոցեսի ընթացքում նկատվում է նաև , որ քարտուղարը շատ ավելի լավ գիտելիքներ ունի, իրավիճակին շատ արագ է տիրապետում, կարողանում է խախտումներն արագ վերացնել և համապատասխան գրառումներով, համապատասխան ուղորդումներով շտկել ամեն ինչ: [Սուսաննա Մատինյան]
Ուկրաինայի Գլխավոր դատարանը չի բավարարել Սաակաշվիլիի վճռաբեկ բողոքը և 2018 թ․ փետրվարին վերջինիս արտաքսումը Ուկրաինայից Լեհաստան համարել է օրինական։ |news.am|
Պատրաստվում է «Կենսաբանական անվտանգության և կենսաբանական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը համակարգային կերպով պետք է կարգավորի այդ ոլորտը: Այս կոնտեքստում ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաները գործում են միայն մեր իրավասության ներքո, մեր պետության պետական գերատեսչությունների ենթակայությամբ և համալրված են բացառապես տեղական մասնագետներով: [Ախ քարտուղար Արմեն Գրիգորյան] |tert.am|
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը: Խորհրդի ստեղծման նպատակն է ապահովել հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներում աշակերտների մասնակցությունը և դպրոցականների հետ դեմ առ դեմ ձևաչափով դպրոցներում առկա խնդիրների պարբերաբար քննարկումները: [ՀՀ ԿԳՄՍՆ]
Հայաստանի կառավարությունը ներկայում խնդիր ունի Սփյուռքի հետ հաղորդակցվելու հարցում, քանի որ պարզ չէ, թե որոնք են այն կառույցները, որոնք կարող են ներկայացնել հայկական սփյուռքը։ Կառավարության խնդիրն է ունենալ այնպիսի կառույց, որը լեգիտիմություն կունենա սփյուռքի անունից հանդես գալու համար։ Իմ աշխատակազմում գործող սփյուռքի հանձնակատարի անելիքը հենց դա է։ [Նիկոլ Փաշինյան]
Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների ամենամյա նիստը։ Օրակարգում ներառված են ԱՊՀ տարածքում տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ անվտանգության խորհուրդների գծով միջազգային համագործակցության հարցերը: Ծրագրվում է քննարկել թեմաներ, որոնք վերաբերում են գլոբալ անվտանգությանն ու ռազմավարական կայունությանը: Մասնավորապես, ենթադրվում է քննարկել միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրսբերման հետեւանքները։ |news.am|
Մայրաքաղաքի համար արդեն կա հստակ հայեցակարգ, քաղաքապետարանը հստակ ծրագիր ունի: Մենք երկու քննարկում ենք կազմակերպել քաղաքապետի, միջազգային մեր դոնոր գործընկերների, ֆինանսների նախարարության մասնակցությամբ: Կառավարությունն աջակցում է քաղաքապետարանին այս խնդրի լուծմանը հասնելու հարցում, և հուսով եմ, որ մոտակա 1-3 տարվա ընթացքում մենք կկարողանանք քաղաքում համալիր կերպով լուծել տրանսպորտի հարցը։ [Տիգրան Ավինյան] |armenpress.am|
2007թ. փետրվարի 23-ին Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ մի ՍՊԸ-ի է հանձնվել մասնավորեցման ոչ ենթակա, Լոռու մարզի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված «Արցախ» պուրակի տարածքը: ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավարին՝ քննարկելու օրենքի խախտմամբ ընդունված ոչ իրավաչափ վարչական այդ ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու հարցը։ [ՀՀ Գլխավոր դատախազություն]
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է Կոտայք գյուղում «Վարդավառ»-ի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կ․ Գասպարյանին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: [ՀՀ քննչական կոմիտե]
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են նոյեմբերի 19-ից 21-ը Մոսկվայում անցկացվող Ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության և միջազգային աէրոնավիգացիայի համակարգող հանձնաժողովի 20-րդ նիստին և օդային տարածքի օգտագործման կազմակերպման բնագավառում ռազմաքաղաքացիական համակարգման հարցերի քննարկմանը:
ՀՅԴ երիտասարդները կրթության ոլորտի վերաբերյալ հարցեր չեն բարձրացնում: Ասում են՝ կարող ենք հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ միայն հրաժարականի օրակարգի շուրջ քննարկման։ Եթե նրանք հարցադրումներ առաջ քաշեն, որ կրթության որակը մեզ չի բավարարում, կամ բարեփոխումները մեզ չեն բավարարում, ապա երկխոսելու մեծ դաշտ է բացվում։ Եթե նրանք իրենց ծայրահեղական պահանջից դուրս գան և անցնեն կրթության որակի դաշտ, ապա, կարծում եմ, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ։ Ամեն դեպքում ես հրաժարականի որևէ հիմք չեմ տեսնում։ [Հովհաննես Հովհաննիսյան]
Հայաստանում պղնձաձուլական նոր համալիրի կառուցման հարցը գտնվում է ՀՀ կառավարության օրակարգում, այն, ինչն առկա է Ալավերդիում, արդյունավետ չէ, բնապահպանական տեսանկյունից շատ խնդրահարույց է։ [Տիգրան Ավինյան] |armenpress.am|
2019 թվականից ջրի գործող սակագինը 191․4 դրամ է, պետությունը բյուջեից սուբսիդավորում էր, և բաժանորդները վճարում էին 180 դրամ։ Հիմա բյուջեից սուբսիդավորում չի լինի, բայց ջրի սակագինը կմնա նույնը՝ 180 դրամ։ [ՀԾԿՀ նախագահ]
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի:
ՀԾԿՀ-ի՝ այսօր ընդունած որոշման համաձայն՝ 2020-2025 թվականներին աստիճանաբար իջեցվելու են Արցախի «Ղ-Տելեկոմ» ցանցից դեպի Հայաստանի տարածքում գործող այլ ցանցեր հեռախոսազանգերի սակագները։ Այսօրվա որոշմամբ սահմանվեց, որ այդ 2025 թվականին արցախյան օպերատորի հեռախոսահամարներից դեպի այլ ցանցեր զանգերի սակագինը սահմանվելու է 5 դրամ՝ առանց ԱԱՀ։ Իսկ օպերատորները կարող են իրենք սահմանել իրենց հարմար սակագները։ | shantnews.am |
Սուրիկ Խաչատրյանը, 2011-2012թթ ընթացքում զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզպետարանի պաշտոնատար անձի միջոցով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ:Նորավան համայնքի սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 5.132.891 ՀՀ դրամ արժողությամբ մետաղական խողովակները տրամադրել է Սուրիկ Խաչատրյանի եղբորը:19.11.2019թ.-ին Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ս. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: [ՀՔԾ]
Եվրոպական բանկի նոր զեկույցի համաձայն, 2019-ին Հայաստանին հաջողվել է պահպանել ՀՆԱ-ի կայուն աճ չնայած հանքաարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում որոշակի անկմանը: Ընթացող տարում Հայաստանի ՀՆԱ-ն ՎԶԵԲ-ի տվյալներով աճել է 6 տոկոսով։ | amerikayidzayn.com |
ՄԱԿ մարդու իրավունքների խորհուրդը հաստատել է իր դիրքորոշումն այն մասին, որ պաղեստինյան գրավված տարածքներում իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը, դրանով իսկ մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերանայված դիրքորոշումը։ [ՄԱԿ]
Նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-10 աստիճանով: Խնդրում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [ԱԻՆ]
Մշակում ենք մի համակարգ, որի պարագայում ավագ դպրոցի աշակերտը այլեւս կրկնուսույցի կարիք չի ունենալու, այլ ամեն սեմեստր անցնելով բուհ ընդունվելու համար իր անհրաժեշտ առարկաները՝ վեց սեմեստր շարունակ վեց քննություն է հանձնելու, եւ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են: Ու հետեւաբար վերացնելու ենք կրկնուսույցի ինստիտուտը: [Արայիկ Հարությունյան] |armtimes.com|
Հարավկովկասյան երկաթուղում ՌԴ-ից տասը ռուս մեքենավարներ առանց փորձաշրջան անցնելու եւ տարածքին ծանոթանալու, ժամերի ընթացքում անցել են աշխատանքի հայերի փոխարեն: Մեքենավարներն ամեն օր, յուրաքանչյուրն իր ունեցած գրաֆիկի համաձայն գնալու են աշխատանքի, քանի որ գրավոր ծանուցում չներկայանալու մասին չունեն, չկա բացատրություն, թէ ինչի համար են հայ մեքենավարները լինելու չվճարվող հանգստի մեջ, երբ այդ նույն ժամանակահատվածում իրենց կցված գնացքը վարելու է ռուս մեքենավարը: | armtimes.am |
Իրանում առաջիկա օրերին համացանցի օգտագործման արգելքը կվերացվի երկրի այն հատվածներում, որտեղ դրա օգտագործումը չի խոչընդոտի բողոքի ակցիաների ավարտին: Կառավարության ներկայացուցիչը չի հստակեցրել, թե մասնավորապես երբ և երկրի որ կետերում կթույլատրվի օգտվել համացանցից: |armenpress.am|
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքինախագիծը, որն առաջարկում է քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկել:|aysor.am|
ԱԺ-ն ընդունեց անշարժ գույքի վերաբերյալ օրինագիծը: Օրենքի նախագծով նախատեսվում է նաև ունենալ անշարժ գույքի հարկման տարբերակված մոտեցում և ավելացնել հարկային մուտքերը, որոնք կստացվեն հատկապես բարձրարժեք գույքերի կադաստրային գնահատման արդյունքում: |lragir.am|
Գազի սակագինը չի թանկանա մինչև 2020թ. գարուն․Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
Հունվարի 1-ից 900 ապրանքատեսակների մաքսատուրքերը կբարձրանան։ |lragir.am|
x