Բագրատ Սրբազանը եւս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար
19:47 - 09 մայիսի, 2024

Բագրատ Սրբազանը եւս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար

Բագրատ Սրբազանը հայտնեց, որ իրենք համբերությամբ կսպասեն մինչև ժամը 20։00-ն` կամ հրաժարականին, կամ խորհրդակցություններին՝ հրաժարականի կերպը ապահովելու համար։

Սրբազանը հայտնեց, որ 20։00-ին հավաքվածներին կհայտնի, թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը։ 

Հիշեցնենք, որ մեկ ժամ առաջ Սրբազանը ասաց, որ Նիկոլ Փաշինյանին տալիս են մեկ ժամ ժամանակ՝ հրաժարական ներկայացնելու։ 

«Ես պատրաստ եմ, այս մեկ ժամվա ընթացքում հանդիպելու և քննարկելու հեռանալու բոլոր պայմանները։ Դուք այլևս Հայաստանում որևէ իշխանություն չունեք և ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից»,- ասել էր Բագրատ Սրբազանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել