Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
 |armenpress.am|
21:01 - 25 ապրիլի, 2024

Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ: 

 Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց պայքարի 48 կգ քաշի կիսաեզրափակիչում Բարեղամ Հարությունյանը մրցեց Սերբիայից Ռադե Յոկսիմովիչի հետ: Հարությունյանը հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ: Այն կկայանա ապրիլի 28-ին:

Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել