Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
 |news.am|
21:43 - 24 ապրիլի, 2024

Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա |news.am|

news.am: Ապրիլի 24-ը սոսկ նահատակներին ոգեկոչելու օր չէ, ապրիլի 24-ը մեր ազգային պհանջատիրությունը ամրապնդելու օր է, կոչ է, պատգամ է մեր բյուրավոր նահատակներից մեզ եկող: Այս մասին հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողության ժամանակ իր ելույթում նշել է Մ«եծի Տանն Կիլիկիո Արամ Ա  կաթողիկոսը:

Նա,. մասնավորապես, նշել է. «Պահանջատեր է մեր ժողովուրդը բառի ամբողջական հասկացողությամբ եւ պետք է մնա պհանջատեր այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան 1915-ին մեր ժողովրդի դեմ գործադրած ցեղասպանությունը չի ընդունել:

Մեր ժողովուրդը պահանջատեր կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը մնում է բռնագրավված ցեղասպան Ադրբեջանի կողմից: Պահանջատեր պետք է մնա մեր ժողովուրդը այնքան ժամանակ, որ ցեղասպանական վախի հետեւանքով Արցախի ժողովուրդը վերացել է իր պապենական հողերից:

Հայոց ցեղասպանությունն իրավական հիմք ունի եւ համապատասխանում է միջազգային օրենքներին: Հետեւաբար, անկարելի է անտեսել մեր պահանջատիրությունը, դրա վվերականությունն ու այժմեականությունը: Անցնող տասնամյակներում երկրներ, կառավարություններ, նախագահներ, եկեղեցիներ, կրոններ, միջազգային կազմակերպություններ հաջորդաբար ճնաչեցին Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Այս ընթացքը պետք է շարունակվի:

Այսօր, երբ Ադրբեջանը շարունակում է զանազան ձեւերով ջնջել հայության հետքը Արցախում, փորձում է քանդել կամ այլափոխել մեր մշակութային կոթողները, երբ Ադրբեջանը փորձում է հաջորդաբար եւ հետեւողական կերպով պահանջներ դնել ՀՀ-ի առջեւ, պահանջներ, որոնք կտանվում են Հայաստանի հողային ամբողջականությունը, անվտանգությունը եւ գերիշխանությունը, այսօր երբ Թուրքիան իր կրգին նոր պայմաններ է դնում մեր ժողովրդի իդելաները, արժեքները, խորհրդանիշները ջնջելու, եւ նույնիսկ Հայ Դատի հետապնդումը կասեցնելու, այս կացության դիմաց մեր ժողովրդի երգի բառերով ասենք՝ «Հիմի էլ լռե՞նք, երբ թշնամին իր սուրն է դրել մեր կրծքին»:

Պետք չէ լռել: Եթե լռենք, մեր նահատակները մեզ պետք է դատապարտեն: Եթե լռենք, Արցախի Կիլիկիո, Արեւմտյան Հայաստանի վանքերն ու եկեղեցիները պետք է աղաղակեն»:

Արամ Ա-ն անդրադարձել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկ արված հայտարարությանը. «Թուրքիայի նախագահն ասել է. «Մոռացեք անհիմն հիշողությունները եւ երեւակայական պատմությունները»: Սա է Թուրքիայի նախագհահի պատգամը մեր ժողովրդին: Մեր նահատակների դիմաց կանգնած այստեղ ես Թուրքիայի նախգահին ասում եմ. «Պարոն Էրդողան, որտեղի՞ց եկան այս աճյունները մեր նահատակների Օսմանյան Կայսրության սահմաններից ներս: Քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը: Պարոն Էրդողան, այսօր պատմությունը վկայում է, նույնիսկ թուրք պատմաբանների կողմից, որ այն, ինչ կատարվեց 1915-ին իմ պապերի դեմ, քո պապերի կողմից, ցեղասպանություն էր՝ ծրագրված եւ գործադրված պետական մասշտաբով: Պարոն Էրդողան, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին: Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն է, մենք  մեկ ազգ ենք մեկ պահանջատիրությամբ: Հետեւաբար մենք չպետք է լռենք: Արթուն եղիր ժողովուրդ հայոց:

Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից նոր համաթուրանական շարժումը սկսել է կազմավորվել Կովկասի մեջ, եւ փորձ կկատարվի խեղդել Հայաստանը այս շարժման օղակում: Հայաստանի ցեղասպան դրացիներն այնպիսի պայմաններ կդնեն Հայաստանի դիմաց, պայմաններ, որոնք եթե ոչ այսօր, վաղը պետք է վտանգեն Հայաստանի գերիշխանությունը, նույնիսկ Հայաստանի գոյությունը:

Մենք մերժում ենք ուրիշներին ենթակա դառնալ՝ միակողմանի զիջումներ կատարելով եւ դրանց դիմաց ոչինչ չստանալով:

Մենք մերժում ենք պարտադրված կացություններ ընդունելու վտանգավոր մոտեցումը ու շեշտում ենք աշխարհաքաղաքական նոր իրականությունների դիմաց նոր ռազմավարություն եւ մարտավարություն ճշտելու հրամայականը:

Մենք մերժում ենք համակերպվել այնպիսի կացությունների, երբ դատելին կդառնա դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը՝ իրավատեր:

Մենք արարություն ենք պահանջում: Աշխարհաքաղաքական շահերի ու ուժի քաղաքականության դիմաց մենք միջազգային օրենքի գերակայությունն ենք պահանջում:

Մենք պահանջում ենք Արցախի ժողովրդի վերադարձն իր հայրենի հողը, եւ իր իրավունքների վերահաստատումը միջազգային երաշխվորությամբ:

Մենք պահանջում ենք Ադրբեջանի կողմից անարդարորեն ձերբակալված բոլոր գերիների ազատ արձակումը:

Մենք պահանջում ենք Օսմանյան Կայսրության կողմից մեր ժողովրդի դեմ գործադրած Ցեղասպանության ճանաչումը եւ մեր ժողովրդի իրավունքների հատուցումը»:

Արամ Ա-ն համախմբման եւ միասնականության կոչ արեց հայ ժողովրդին. «Համախմբվենք մեր ազգի գերագույն արժեքների եւ իդեալների շուրջ, համախմբվենք Հայաստանի փրկության շուրջ, համախմբվենք համահայկական օրակարգի շուրջ: Մեզ միացնողը Հայաստանն է, Հայաստանի փրկությունն է: Մենք բարեկամներ չունենք, մեր բարեկամը մենք ենք, մեր միասնականությունն է, հզորությունն է: Եկեք այս գիտակցությամբ ու ամբողջական հանձնառությամբ շրունակենք մեր պահանջատիրական պայքարը:

Հազար փառք մեր ժողովրդին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել