Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը |news.am|

Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը |news.am|

news.am: Ապրիլի 21-ին, ժամը՝ 8:00-ին Ուկրաինայում բացվել են ընտրատեղամասերը, որոնցում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը: Քվեարկությունն ավանդաբար կկայանա 12 ժամերի ընթացքում. ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին: Նախագահական ընտրությունները տեղի են ունենում 200 շրջաններում, որոնցում ստեղծվել են 29 982 ընտրահանձնաժողովներ: Ընդհանուր առմամբ ընտրողների գրանցամատյանում ընդգրկված է շուրջ 30.3 մլն մարդ: Նրանցից 325,6 հազար ընտրող փոխել է քվեարկելու վայրն ընտրությունների երկրորդ փուլում: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մարտի 31-ին: Քվեարկության արդյունքների համաձայն՝ երկրորդ փուլ են անցել Պյոտր Պորոշենկոն ձայների 15.95 տոկոսով եւ Վլադիմիր Զելենսկին ձայների 30.24 տոկոսով:
06:47 - 21 ապրիլի, 2019
Զելենսկին կտրուկ մեծացրել Է առավելությունը Պորոշենկոյի նկատմամբ |armenpress.am|

Զելենսկին կտրուկ մեծացրել Է առավելությունը Պորոշենկոյի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am։ Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլից առաջ ժողովրդականության վարկանիշներով 47 տոկոսով գերազանցում Է պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին: Այդ մասին հայտնել Է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը՝ վկայակոչելով սոցիոլոգիական հարցման՝ ապրիլի 16-ին հրապարակված արդյունքները, հարցում, որն անցկացրել Է Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը: Հետազոտության արդյունքների համաձայն, Զելենսկու օգտին պատրաստ Է քվեարկել Ուկրաինայի հարցված այն քաղաքացիների 72,2 տոկոսը, որոնք կողմնորոշվել են իրենց թեկնածուի հարցում եւ մասնակցելու են քվեարկությանը, իսկ Պորոշենկոյի օգտին՝ հարցվածների 25,4 տոկոսը: «Ռեյտինգ» սոցիոլոգիական ծառայության տվյալները, որոնք հրապարակվել Էին ապրիլի 11-ին, ցույց են տվել Պորոշենկոյի նկատմամբ Զելենսկու 30-տոկոսանոց առավելությունը:
12:30 - 16 ապրիլի, 2019
Ընտրություններում պարտվելու դեպքում Պորոշենկոն կարող է հարցաքննության կանչվել. Ավակով |tert.am|

Ընտրություններում պարտվելու դեպքում Պորոշենկոն կարող է հարցաքննության կանչվել. Ավակով |tert.am|

tert.am: Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ընտրություններում պարտվելու դեպքում կարող է հարցաքննության կանչվել պաշտպանական ոլորտում յուրացումների գործի շրջանակում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, հայտնում է unian.net-ը: «Մենք ունենք բավականաչափ ինստիտուտներ, որոնք հիմքերի առկայության դեպքում կարող են գործընթաց սկսել նախկինում նախագահ եղած քաղաքացու դեմ: Սա նորմալ գործընթաց է»,- ասել է Ավակովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք նախագահական ժամկետի սպառումից հետո Պորոշենկոյի դեմ կարող է գործ հարուցվել պաշտպանական ոլորտում յուրացումների գործի վերաբերյալ ապացույցների առկայության դեպքում: Պաշտոնյան հավելել է, որ ինքն ու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը կանոնավոր հարցաքննության են ներկայանում:
09:00 - 12 ապրիլի, 2019
Ռուսաստանյան դաշնային ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածել ուկրաինական ընտրությունների վերաբերյալ |fip.am|

Ռուսաստանյան դաշնային ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածել ուկրաինական ընտրությունների վերաբերյալ |fip.am|

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակը, որը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների դաշինք է՝ հիմնված 2012 թ.-ին Արևելյան գործընկերության երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպայում, հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի, Ուկրաինայում կիրակի օրը՝ մարտի 31-ին, կայացած նախագահական ընտրությունները եղել են արդար, չեն արձանագրվել կեղծ դիտորդական առաքելություն իրականացնող անձինք, ինչն արդեն դրական տեղաշարժ է և կարող է օրինակ լինել մյուս երկրների համար։ Ռ ուսաստանյան ԶԼՄ-ները, սակայն, տեղի ունեցողը ներկայացրել են որպես ոչ ժողովրդավարական գործընթաց՝ լի ընտրախախտումներով և ճնշումներով։Դեռ կիրակի երեկոյան ռուսաստանյան դաշնային հեռուստաալիքները փորձեցին հապճեպ ամփոփել Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ России-1-ի կիրակնօրյա լրատվական ծրագրի մեկնաբան Դիմիտրի Կիսելյովը նախընտրական քարոզարշավն անվանեց Ուկրաինայի պատմության ամենակեղտոտ ընտրարշավը։ «Քիչ մարդ է հավատում, որ հաշվարկն արդար կլինի, քանի որ բուն նախընտրական քարոզարշավը դարձավ ամենակեղտոտն Ուկրաինայի պատմության մեջ, իսկ նախընտրական խախտումներն այնքան կոպիտ են, որ անհասկանալի է, թե ինչպես կարելի է ընդունել այդպիսի ընտրությունների արդյունքները»,- հայտարարեց Դիմիտրի Կիսելյովը։ Ռուսական «Առաջին ալիքը» Ուկրաինայում կայացած ընտրությունները որակեց որպես քաոսային, լի կեղծումներով, ընտրատեղամասերում ծեծկռտուքներով, «մեռած հոգիների» ներգրավմամբ, ինչպես նաև հնարավորություն չտալով քվեարկելու միլիոնավոր ուկրաինացիների։ Ըստ «Առաջին ալիքի» հաղորդման, ոստիկանությանն ավելի քան 2000 բողոք է ներկայացվել, կիրառվել են չքացող թանաքով գրիչներ, ընտրակաշառք է բաժանվել։ Մեկ այլ ռուսաստանյան լրատվամիջոց էլ՝ Российская газета-ն, անդրադառնալով Ուկրաինայի նախագահական ընտրություններին, գրեց, թե լարված իրավիճակ է եղել, ավանդական ճնշումներ են իրականացվել, այդ թվում՝ ծեծկռտուք ընտրատեղամասերում, անգամ հրկիզման փորձեր։ Ըստ լրատվամիջոցի, տեղի են ունեցել Ուկրաինայի պատմության ամենակեղտոտ և անարդար նախագահական ընտրությունները, որոնք ընդունելի են եղել ընտրությունների մասնակիցների և դիտորդների կողմից։ Նշենք նաև, որ OPORA ուկրաինական քաղաքացիական ցանցը ևս դիտորդական առաքելություն իրականացնելիս ընտրությունների արդյունքների վրա ազդող ընտրախախտումներ չի հայտնաբերել։ Ըստ դիտորդական խմբի հայտարարության, ընտրություններն անցել են մրցակցային և եղել են ընտրությունների չափանիշներին համապատասխան։ Ուկրաինայի ընտրողների կոմիտեն ևս հայտարարություն է տարածել ընտրությունների ժամանակ իրականացրած դիտորդական առաքելության վերաբերյալ։ Ըստ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության, չեն նկատվել այնպիսի կանոնավոր խախտումներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա։ Հատկանշական է, որ ռուսաստանյան դաշնային հեռուստաալիքները և լսարան ունեցող ԶԼՄ-ներն այսօրինակ հրապարակումներում փաստական նյութեր չեն օգտագործել, ինչը կարող էր ի ցույց դրվել որպես ընտրությունների արդյունքների վրա ազդած գործընթաց։ Փաստացի, վերոնշյալ ԶԼՄ-ները փորձել են տարբեր կեղծ լուրերով և մանիպուլյատիվ խոսքով ապատեղեկատվություն տարածել՝ նսեմացնելով Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Ի դեպ, Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է երեկ՝ օրվա ավարտին։ Համաձայն նախնական արդյունքների, լինելու է երկրորդ փուլ՝ թեկնածուներ Վոլոդիմիր Զելենսկու և գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի մասնակցությամբ:Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 21-ին։
11:54 - 02 ապրիլի, 2019
Զելենսկին եւ Պորոշենկոն պահպանում են դիրքերը արձանագրությունների 97,48 տոկոսի մշակումից հետո |armenpress.am|

Զելենսկին եւ Պորոշենկոն պահպանում են դիրքերը արձանագրությունների 97,48 տոկոսի մշակումից հետո |armenpress.am|

armenpress.am: Շոումեն եւ «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին եւ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն արձանագրությունների 97,48 տոկոսի մշակումից հետո երաշխավորված կերպով անցնում են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ: Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ մյուս թեկնածուներն այդ հնարավորությունը կորցրել են դեռեւս չմշակված արձանագրություններում ձայների հաշվման ցանկացած արդյունքի դեպքում: Ներկայում Զելենսկին ստանում Է ձայների 30,24 տոկոսը, Պորոշենկոն՝ 15,93 տոկոսը: Նրանց հաջորդում Է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն՝ 13,39 տոկոս ձայներով: Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել Է մարտի 31-ին: Երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին: Ավելի վաղ Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն հայտարարել Է, որ երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները բողոքարկման ենթակա չեն, նման ընթացակարգ թույլատրելի Է միայն առանձին ընտրատեղամասերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:26 - 02 ապրիլի, 2019
Կրեմլում արձագանքել են Ուկրաինայի նախագահական ընտրություններին |tert.am|

Կրեմլում արձագանքել են Ուկրաինայի նախագահական ընտրություններին |tert.am|

tert.am: Ռուսական իշխանություններն առայժմ որևէ գնահատական չեն տա Ուկրաինայի նախագահական ընտրություններին և մտադիր են սպասել քվեարկության երկրորդ փուլի արդյունքներին: Այդ մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է korrespondent.net-ը: «Ուկրաինայում նախագահական ընտրությունները չեն ավարտվել, առջևում երկրորդ փուլն է, այդ իսկ պատճառով առայժմ եզրահանգումներ անելը դեռ վաղ է, պետք է սպասել»,-նշել է Պեսկովը:Նա չի խոսել նաև առաջին փուլում առաջատար թեկնածու Վլադիմիր Զելենսկիի գրանցած արդյունքների մասին վերաբերմունքի շուրջ: «Քանի դեռ ընտրությունները չեն ավարտվել, չի կայացել երկրորդ փուլը, և պարզ չէ հաղթողը, այդ մասին խոսելը վաղ ենք համարում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:Նա նաև նշել է, որ Մոսկվան թեկնածուներից ոչ ոքի չի շնորհավորի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու առթիվ: «Քանի դեռ ընտրությունները չեն ավարտվել, երկրորդ փուլ անցնելու առթիվ շնորհավորելը, հավանաբար, ճիշտ չի լինի, այդ իսկ պատճառով, բնականաբար, դրա մասին խոսք չկա, որովհետև Ուկրաինայում ընտրությունների հաղթողը դեռ պարզ չէ»,-ասել է Պեսկովը:
12:33 - 01 ապրիլի, 2019
Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

armtimes.com: Ուկրաինայի ԿԸՀ-ն դեռևս հաշվել է քվեաթերթիկների 35.47 տոկոսի արդյունքները, որոնց համաձայն՝ շոումեն Վլադիմիր Զելենսկին ստացել է ընտրողների 30․22 տոկոսի աջակցությունը։ Նրան հաջորդում է պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Նա ստացել է 16․69 տոկոս ձայն, իսկ Յուլյա Տիմոշենկոյին աջակցել է ընտրողների 13․14 տոկոսը։ Այս մասին հայտնում է ուկրաինական unian գործակալությունը: Հաշվարկվելու է ընդհանուր առմամբ 5 մլն 074 հազար 920 քվեաթերթիկ: Թեպետ Զելենսկին բավական շատ թվով ձայներ է հավաքել, սակայն դա բավարար չէ հաղթանակի համար: Թեկնածուներից ոչ ոք չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, կկայանա ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն առավել շատ ձայներ հավաքած 2 թեկնածուները՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն: Ազգային էքզիթ փոլի արդյունքներն էլ ցույց են տալիս, որ Վլադիմիր Զելինսկին հավաքել է ձայների 30.4 տոկոսը, Պորոշենկոն՝ 17.8 տոկոսը, իսկ Յուլիա Տիմոշենկոն՝ 14.2 տոկոսը:
05:30 - 01 ապրիլի, 2019