Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
 |armenpress.am|

Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը եղել է  մայիսի 8-ին կայացացած Թուրքիա-Ադրբեջան  միջկառավարական  համատեղ տնտեսական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցությունը: Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, առևտրային համագործակցությանը, ներդրումների, մաքսային և կրթական ոլորտներին առնչվող հարցեր: Նիստի արդյունքում՝ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի և Ալի Ասադովի կողմից արձանագրություն է ստորագրվել: Երկօրյա պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավեր նամակը։
19:55 - 08 մայիսի, 2024
ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին
 |factor.am|

ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին |factor.am|

factor.am: Եվրոպայի խորհուրդը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել անցած շաբաթ կալանավորված լրագրողներին և չեղարկել լրատվամիջոցների այլ աշխատակիցների նկատմամբ կիրառված դատական ​​վերահսկողության միջոցները, գրում է Stockholm center for freedom-ը։ ԵԽ Լրագրողների անվտանգության պլատֆորմը պաշտոնական պատասխան է խնդրել Թուրքիայի կառավարությունից մինչև հուլիսի 30-ը։ Այս կոչը հնչում է ապրիլին երեք լրագրողների կալանավորումից հետո, որոնք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ»։ Թուրքական ոստիկանությունն ապրիլի 23-ին մի շարք համակարգված ռեյդեր էր իրականացրել Ստամբուլում, Անկարայում և հարավ-արևելյան Շանլըուրֆա նահանգում, ինչի արդյունքում 9 քուրդ լրագրող է ձերբակալվել։  Լրագրողները ոստիկանությունում պահվել են մինչև ապրիլի 26-ը, երբ վերջապես կարողացել են ցուցմունք տալ։ Ցուցմունքներից հետո Mezopotamya-ի քուրդ լրագրողներ Մեհմեդ Ասլանը և Էսրա Սոլին Դալը, ինչպես նաև մեկ այլ լրագրող՝ Էրդողան Ալայումաթը կալանավորվել են։ Մնացած վեց լրագրողները, որոնք աշխատում են տարբեր քրդական լրատվամիջոցներում, ազատ են արձակվել դատական ​​հսկողության ներքո, ինչը նշանակում է, որ նրանք պետք է պարբերաբար ստուգվեն ոստիկանական բաժանմունքում և նույնպես ենթակա են ճանապարհորդության արգելքի: Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) նույնպես հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ձերբակալությունները և կոչ անելով դադարեցնել քուրդ լրագրողների նկատմամբ պարբերական ոտնձգությունները։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:29 - 08 մայիսի, 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ռաֆահ Իսրայելի ցամաքային ներխուժմանը
 |news.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ռաֆահ Իսրայելի ցամաքային ներխուժմանը |news.am|

news.am: Իսրայելի ցամաքային հարձակումները Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի վրա, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը դրանից մեկ օր առաջ ընդունել է հրադադարի առաջարկը, ցույց է տալիս, որ երկրի կառավարությունը բարեխղճորեն չի գործում:  Դրա մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնկու Քեչելին՝ հավելելով, որ Իսրայելը պետք է անհապաղ դուրս բերի զորքերը քաղաքից։ Քեչելին X-ի իր միկրոբլոգում նշել է, որ իսրայելական գործողությունը սկսվել է, որոնք ուղղված են Գազայի ավերածություններին և ջարդերին վերջ տալուն ուղղված դրական զարգացումների հետնապատկերում: Նա հավելել է, որ Ռաֆահում և սահմանային անցակետում ստատուս քվոն պետք է անհապաղ վերականգնվի: «Ռաֆահի հարձակումը կանդրադառնա ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի վրա: Իսրայելը պետք է անհապաղ դուրս գա Ռաֆահ սահմանային անցակետի Գազայի հատվածից»,- հայտարարել է Քեչելին։      
20:18 - 07 մայիսի, 2024
Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը
 |1lurer.am|

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպել է հանրապետական սենատորներ Ջիմ Ռիշի ու Թոմաս Թալիսի և դեմոկրատ սենատոր Ջին Շահինի հետ: Թուրքական լրատվամիջոցներ տվյալով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի հայտը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող հակամարտությունը, իրավիճակը Իրաքում և Սիրիայում, գործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում և ահաբեկչության դեմ պայքարը: Լրագրողների հետ զրույցում Օքթայը նշել է, որ ԱՄՆ կենգրեսականների հետ հանդիպումներում քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Կիպրոսի հարցը: Թուրք պաշտոնյան նշել է՝ եթե ԱՄՆ-ը դադարեցնի աջակցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, կարող է նոր էջ բացվել երկկողմ հարաբերություններում։ Նրա խոսքով՝ Անկարան ու Վաշինգտոնը տարաձայնություններ ունեն նաև Գազայի իրավիճակի հարցում:
12:35 - 04 մայիսի, 2024
Ահա, թե ինչպես է իրեն պահում բռնապետը. Իսրայելի ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից առևտրային կապերը խզելուն
 |armenpress.am|

Ահա, թե ինչպես է իրեն պահում բռնապետը. Իսրայելի ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից առևտրային կապերը խզելուն |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն անդրադարձել է Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու որոշմանը:  Կացն այս մասին գրառում է կատարել X–ի իր միկրոբլոգում:  «Էրդողանը խախտում է պայմանավորվածությունները՝ արգելափակելով նավահանգիստները Իսրայելից ներմուծման և արտահանման համար։ Ահա, թե ինչպես է իրեն պահում բռնապետը՝ արհամարհելով թուրք ժողովրդի և գործարարների շահերը, անտեսելով միջազգային առևտրային համաձայնագրերը»,–ընդգծել է նախարարը: Նա հավելել է՝ հանձնարարել է ԱԳՆ գլխավոր քարտուղարին անհապաղ կառավարության բոլոր համապատասխան կողմերի հետ զբաղվել Թուրքիայի հետ առևտրին այլընտրանքներ գտնելով՝ կենտրոնանալով տեղական արտադրության և այլ երկրներից ներմուծման վրա։  «Իսրայելը դուրս կգա հզոր և համարձակ տնտեսությամբ: Մենք հաղթում ենք, իսկ նրանք կորցնում»,–շեշտել է Իսրայելի արտգործնախարարը:  Ավելի վաղ Bloomberg–ը գրել էր, որ Թուրքիան մայիսի 2–ից դադարեցրել է Իսրայել արտահանումները և ներմուծումներն Իսրայելից: Թուրքիան, սակայն, պաշտոնապես չի հայտարարել այդ մասին:
20:57 - 02 մայիսի, 2024
Մայիսմեկյան ընդհարումներ՝ Ստամբուլում |azatutyun.am|

Մայիսմեկյան ընդհարումներ՝ Ստամբուլում |azatutyun.am|

azatutyun.am: Ստամբուլի մի շարք շրջաններում այսօր առավոտյան բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հատուկ ստորաբաժանումների և մայիսի 1-ի առթիվ կազմակերպված ցույցերի մասնակիցների միջև։ Հիմնական իրադարձությունները ծավալվել են քաղաքի եվրոպական հատվածում գտնվող Սարաչհանե թաղամասում, որտեղ հավաքվել էին Թուրքիայի առաջատար ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամները։ Ընդդիմադիր ուժի առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ էր արել իր կողմնակիցներին Սարչհանեից երթով շարժվել դեպի Ստամբուլի գլխավոր՝ Թաքսիմ հրապարակ։ Ոստիկանությունը, սակայն, արգելափակել էր քաղաքի կենտրոն տանող բոլոր փողոցները՝ ցուցարարների դեմ մահակներ և արցունքաբեր գազ կիրառելով։ Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քաղաքական որևէ ուժի չի թույլատրվի մայիսմեկյան հանրահավաք անցկացնել Թաքսիմ հրապարակում։ Չնայած իշխանությունների այս նախազգուշացումներին՝ մի շարք ձախակողմյան ուժեր առավոտյան փորձել էին հավաքվել հրապարակում, սակայն ոստիկանությունը բերման էր ենթարկել ցույցերի մի քանի տասնյակ մասնակիցների։
15:01 - 01 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է կառավարության՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու քայլերին

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է կառավարության՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու քայլերին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի դիվերսիֆիկացման քաղաքականությունը, ինչի ուղղությամբ աշխատանքներ է տանում Հայաստանի կառավարությունը։ Նախագահն այս առումով առանձնահատուկ կարևորում է նաև արաբական, ինչպես նաև Հայաստանի հարևան երկրների հետ հարաբերությունները։ Վահագն Խաչատուրյանը թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ի և Շանթ հեռուստաընկերության հետ զրույցում։ «Ընդհանրապես բացթողում է եղել մեր կողմից, որ մեր արտաքին քաղաքականության խնդիրները չենք կարողացել կոնկրետացնել, և հիմա մենք իրականում գնում ենք մի այնպիսի ժամանակաշրջան, որ պետք է կարողանանք ավելի մեծ ուշադրություն դարձնել հատկապես  դեպի հարավ և հարավ-արևելք, օգտվել այն երկրների հնարավորություններից, որոնք մեզ շատ մոտ են, ընդամենը երկու ժամվա թռիչքային ճանապարհ են՝ առավելագույնը 1000-2000  կիլոմետր։ Եվ այդտեղ կա լուրջ ներդրումների հնարավորություն՝ կլինեն արաբական բոլոր երկրները, թե մեր հարևան երկրները։ Մենք այդտեղ պետք է շատ հետևողական աշխատանք կատարենք»,- ասաց նախագահը՝ կարևորելով Հայաստանը ներկայանալի դարձնելը։ Այդ համատեքստում Խաչատուրյանը կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը և հայաստանյան ներուժն արաբական երկրներում կիրառելի դարձնելը։ Նրա խոսքով՝ մասնավորապես Իրաքում մեծ ցանկություն ունեն Հայաստանի հետ ՏՏ, ինչպես նաև արտադրական ծանր ու թեթև արդյունաբերություն ոլորտներում համագործակցելու։   Նախագահը նշեց, որ այժմ Իրաքը զբաղված է անվտանգային խնդիրների լուծմամբ, որից հետո, երբ այդ երկիրն ավելի գրավիչ կլինի, ՀՀ-ն չպետք է ուշանա համագործակցության հարցում։ «Չմոռանանք մեր հարևաններին էլ։ Նույն Թուրքիայի ուղղությունն էլ չմոռանանք, որովհետև իրականում վաղ թե ուշ սահմանը բացվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-ասաց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ չպետք է ապրել Թուրքիայի հետ սահմանի բացման հետ կապված վախերով, այլ անհրաժեշտ է լինել ավելի նախաձեռնող։  Խաչատուրյանի խոսքով՝ այդ ամենը կախված է տարածաշրջանային իրավիճակից, անվտանգությունից, իսկ խաղաղության հաստատումը բոլորովին այլ տեսակի հարաբերություններ կբերի։
18:13 - 30 ապրիլի, 2024